UNISTREAM-ի նախագահը հայտարարվել է «Տարվա ձեռնարկատեր» ազգային մրցույթի հաղթող29 նոյեմբերի 2010 - 13:56 AMT PanARMENIAN.Net - UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը դարձել է «Տարվա ձեռնարկատեր» ազգային մրցույթի հաղթող «Ֆինանսներ» անվանակարգում: Դա հայտարարվել է 2010-ի նոյեմբերի 25-ին Մոսկվայում հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ: Հաղթողին որոշելիս հաշվի է առնվել հսկայական ավանդը, որը Հայրիյանն ունեցել է ԱՊՀ տարածքում դրամական փոխանցումների ոլորտում ազգային մասշտաբով առաջատար օպերատորներից մեկի` UNISTREAM համակարգի զարգացման մեջ, հաղորդում է UNISTREAM-ի մամլո ծառայությունը: «Ես այս հաղթանակը գնահատում եմ ոչ այնքան իմ անձնական աշխատանքի գնահատական, այլ նաև մեր թիմի: Այս մրցույթում հաղթանակը լավ խթան կլինի բոլորիս համար, ով համառորեն և ջանասիրաբար աշխատում է UNISTREAM-ում»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |