Արթուր Աբրահամ. Ֆրոչը լավագույնն էր և նա հաղթեց29 նոյեմբերի 2010 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի հանդեպ Super Six-ի մրցաշարի երրորդ շրջանում տարած հաղթանակից հետո (119 – 109, 120-108 և 120-108) Կարել Ֆրոչն ասել է, որ Աբրահամը լավ բռնցքամարտիկ է ու շատ ուժեղ մարդ: «Նա մի քանի կոշտ հարվածներ տեղաց, սակայն ես սպարինգ եմ ունեցել Էդվին Ռոդրիգեսի հետ և դա ինձ օգնեց»,-մեջբերում է Ֆրոչին fightnews.com կայքը: Ինքը Աբրահամը մեկնաբանել է իր պարտությունը հետևյալ կերպ. «Ես չգիտեմ, թե ինչ կատարվեց, այն, ինչ ես մտադիր էի անել ռինգում, չաշխատեց: Ֆրոչը լավագույնն էր և նա հաղթեց»: Super Six-ի մրցաշարի երրորդ շրջանից հետո առաջատարը Անդրե Ուորդն է (ԱՄՆ), որն ունի 6 միավոր, երկրորդ տեղում է Ֆրոչը 4 միավորով: Գլեն Ջոնսոնը Ճամայկայից և Արթուր Աբրահամը ունեն 3-ական միավոր: Super Six-ի կիսաեզրափակիչ մրցումներում Աբրահամը կհանդիպի Ուորդի, իսկ Ֆրոչը՝ Ջոնսոնի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |