29 նոյեմբերի 2010 - 14:17 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Հանրապետության նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: