29 նոյեմբերի 2010 - 15:40 AMT
Ռուս դիվանագետը գտնում է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում կարևոր հարթակ կդառնա Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը շարունակելու համար

Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր: Պոպովը հաղորդել է, որ իրենք պատմել են գործող նախագահին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների մասին: Ըստ նրա, ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում կարևոր հարթակ կդառնա Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը շարունակելու համար: