2010թ. նոյեմբերին Հայաստանում 28 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով

PanARMENIAN.Net - 2010 թ. նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 202 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 264-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 192 դեպք, որոնց հետեւանքով 30 մարդ զոհվել է, 280-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---