Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն![]() 1 դեկտեմբերի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանը շանս ունի դառալ աշխարհի 8 տարածաշրջանային աստղագիտական կենտրոններից մեկը: Այդ մասին, դեկտեմբերի 1-ին մամլո ասուլիսում հայտարարել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Այդ կենտրոնը նախատեսում է ստեղծել Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ) աստղագիտության ռազմավարական զարգացման 10-ամյա ծրագրի շրջանակներում: ՄԱՄ մտահղացմամբ, ծրագիրն իրագործվելու է 8 տարածաշրջանային կենտրոնների միջոցով: Հայաստանի հետ միասին Միջազգային աստղագիտական միության մրցույթին մասնակցում են տարածաշրջանի ևս 7 երկրներ: Հայկ Հարությունյանի կարծիքով, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի ստեղծման համար Հայաստանում կա անհրաժեշտ բազա, սակայն հնարավոր են նախագծի ֆինանսավորման հետ որոշակի դժվարություններ: Նրա խոսքերով, 5-ամյա ծրագիրն իրագործելու համար կպահանջվի 500 մլն դրամ: Միաժամանակ, ինչպես ասել է Հայկ Հարությունյանը, մրցույթի մասնակիցների շարքում կան երկրներ, որտեղ աստղագիտության ոլորտում ավանդույթներ չկան, սակայն կան անհրաժեշտ ֆինանսներ կենտրոնի կառուցման և արտասահմանյան գիտնականներին վճարելու համար: 2011-ին նախատեսվում է նաև ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոների ցանցի ներկայացուցչության բացում Հայաստանում (ICRANet): Միջազգային աստղագիտական միությունը կազմակերպություն է, որը միավորում է ողջ աշխարհի աստղագիտական միություններին: Միությունը հիմնվել է 1919-ի հուլիսին Բրյուսելում և այսօր ներառում է 64 պետություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |