Երևանում դեկտեմբերի 18-ին տեղի կունենա «Ձմեռ պապ 2011» ցուցահանդես-տոնավաճառը

Երևանում դեկտեմբերի 18-ին տեղի կունենա «Ձմեռ պապ 2011» ցուցահանդես-տոնավաճառը

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 18-ին տեղի կունենա «Ձմեռ պապ 2011» ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահանդեսը նվիրված է ծննդյան տոներին և հնարավորություն է տալիս այցելուներին և միջոցառման մասնակիցներին ձեռք բերել օրիգինալ նվերներ հարազատների և մտրիմների համար, հաղորդում է ցուցահանդեսի կազմակերպիչ Էկո կենտրոնը:

Ցուցահանդեսին մասնակցում են անվանի հայկական և միջազգային կազմակերպություններ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցների արտադրողներ և ներկրողներ, կենցաղային ծառայությունների ոլորտում մասնագիտացած ընկերություններ, դեկորի առարկաներ արտադրողներ, հագուստի և ոսկերչական իրերի հայտնի դիզայներներ ինչպես նաև նկարիչներ և քանդակագործներ, թերթեր, ամսագրեր և այլն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---