Դիկ Ադվոկատ. Ռուսների մարտավարությունը Հայաստանի հավաքականի հետ խաղում չի փոխվի 1 դեկտեմբերի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն ասել է, որ նրա թիմի մարտավարությունը Հայաստանի հավաքականի հետ խաղում, որը կայանալու է Երևանում 2011-ի մարտի 26-ին EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում, չի փոխվելու: «Հայաստանի հետ խաղի մարտավարությունն այսպիսին է` 4-3-3: Նայեք խաղաշրջանի արդյունքներին. կես տարում մենք ՖԻՖԱ-ի վարկանիշում մեծ թռիչք ենք կատարել` 25-րդ տեղից 13-րդ տեղը: Ես չգիտեմ, թե որտեղից է քննադատությունը և չեմ հասկանում այն: Ես գնում եմ իմ ճանապարհով: Եվ այդ ուղին խմբից դուրս գալն է»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն: Ռուսաստանի հավաքականը B խմբում 9 միավորով առաջին տեղում է, իսկ Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և երրորդ տեղում է:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |