Հայաստանում ամեն օր թմրանյութերից մահանում է միջինը 2 մարդ![]() 1 դեկտեմբերի 2010 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Թմրամոլության խնդիրը հրատապ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում: Հարևան երկրներում իրավիճակը նույնիսկ ավելի վատ է, քան մեզ մոտ: Այսօր բարդ է որոշել Հայաստանում թմրամոլների կոնկրետ քանակը, քանի որ ոչ բոլորն են բուժվում, և համապատասխանաբար, նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա»,- դեկտեմբերի 1-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Երիտասարդ քաղաքական գործիչների միության անդամ Վահան Դիլանյանը: Նրա խոսքերով, ամեն օր Հայաստանում թմրանյութերից մահանում է միջինը 2 մարդ: «Դեղատներում ազատ վաճառվում են դեղեր և հակադեպրեսանտներ, որոնք իրականում հոգեմետ նյութեր են: Հատկապես տարածված են և վտանգավոր են համարվում կոաքսիլը և սեդալգինը: Այդ նյութերը հոգեբանական և ֆիզիկական կախվածություն են առաջացնում, և, արդյունքում, հանգեցնում մահվան: Ընդ որում դրանցից կախվածությունն ավելի ուժեղ է, քան թմրանյութերից»,- ասել է Դիլանյանը: «Նման հոգեմետ միջոցները կարելի է ձեռք բերել մի քանի հազար դրամով, այսինքն, դրանք ավելի մատչելի են, քան հերոինը և կոկաինը»,- ասել է Դիլանյանը և հավելել, որ հոգեմետ նյութերն առավել տարածված են Գյումրիում: Նա կոչ է արել արգելել կոաքսիլի և սեդալգինի ազատ վաճառքը, քանի որ շատերը չարաշահում են դրանք և հաբերից պատրաստում ներերակային կիրառման համար խառնուրդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |