ՄԱԿ կանոնադրությունը հստակ կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը 1 դեկտեմբերի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հղումը ՄԱԿ կանոնադրության վրա, ըստ էության, ղարաբաղյան կարգավորման գործընթացի, առնվազն` դրա հրապարակային կողմի նոր տարր է, որը կարելի է միայն ողջունել: Այս մասին ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում արված հերթական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Ըստ նրա, այս նորամուծությունը բխում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերից: «Բանն այն է, որ ՄԱԿ կանոնադրությունը, որը միջազգային իրավունքի համակարգում ունի գերակա ուժ, բավականին հստակ կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,-ասել է քաղաքագետը: Փաստաթղթի 1-ին հոդվածում, որտեղ ամրագրված են կազմակերպության հիմնական նպատակները, ի թիվս երեք այլ նպատակների (որոնք վերաբերում են միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը, տնտեսական, սոցիալական և հումանիտար հարցերում միջազգային համագործակցությանը) նաև նշվում է. «Զարգացնել ազգերի միջև բարեկամական հարաբերությունները` ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա, ինչպես և համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ համապատասխան այլ միջոցառումներ ձեռնարկել»: Ըստ Արմեն Մինասյանի, տարածքային ամբողջականության սկզբունքը ՄԱԿ կանոնադրության մեջ նման բարձր կարգավիճակ չունի: Քաղաքագետի կարծիքով, հենց այս իրողության հետևանքն է այն փաստը, որ Միավորված ազգերը կազմավորման ժամանակ, ընդգրկելով այդ ժամանակվա գրեթե բոլոր պետական կազմավորումներին, ուներ 52 անդամ, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 200-ի: ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը արգելում է ուժի ու դրա սպառնալիքի կիրառումը, այդ թվում նաև վերը նշված նպատակների հետ անհամատեղելի պարագաներում: «Բնականաբար, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն այս լույսի ներքո միանգամայն այլ մեկնաբանություն է ստանում և եթե անհրաժեշտություն կա վերջնական կարգավորումը համապատասխանեցնել ՄԱԿ կանոնադրությանը, կնշանակի գնահատականներ պետք է տրվեն հակամարտության ծագման ու ակտիվ փուլում կողմերի գործողություններին և դրանց հետևանքներին, մասնավորապես` ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման փաստին և դրանից հետո ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Այստեղ արդեն, կարծում եմ, կարելի է ուղղակի զուգահեռներ անցկացնել Հաագայի դատարանի Կոսովոյի հարցով այս տարվա որոշման հետ»,-ասել է Արմեն Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |