2010թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է 0.3 տոկոսով

2010թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է 0.3 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և

արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (նոյեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 1.6 և 0.3 տոկոս հավելաճ: 2010թ. նոյեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 7.5 տոկոս հավելաճին զուգընթաց, հաշվարկային փոխարժեքը նվազել է 5.0 տոկոսով (ՀՀ դրամն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 4.5 տոկոս և 25.7 տոկոս հավելաճ: 2010թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 361.51դրամ, ինչը 6.6 տոկոսով ցածր է 2009թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից ( 387.08 դրամ):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---