Կորպորատիվ կառավարման հայկական կանոնադրությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի 2011-ի սկզբին

PanARMENIAN.Net - Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, ԿԲ-ի, NASDAQ OMX Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնակցությամբ մշակվել և ՀՀ ԱԺ հաստատմանն է ներկայացվել Կորտորաիտվ կառավարման կանոնադրությունը : «Այդ կոդեքսն արդեն պատրաստվել է և գտնվում է քննարկման վերջնական փուլում»,- ասել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Միաժամանակ նա կարևորել է այն, որ հայկական ընկերությունների համար դա լրացուցիչ բեռ չի լինելու, քանի որ նրանք պետք է համապատասխանության կամ անհամապատասխանության մասին հաշվետվություն ներկայացնեն, այսինքն ընկերությունների նկատմամբ չի կիրառվելու տուգանք կամ պատժամիջոց: «Կոդեքսի ներմուծումը թույլ կտա երևան հանել այն թերությունները, որոնք առկա են կորպորատիվ կառավարման գծով ընկերություններում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---