ԵԱՀԿ ՄԽ-ն անտեսեց Ադրբեջանի պարտադրանքը տարածքային ամբողջականության հարցում![]() 1 դեկտեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ Աստանայում ոչ մի արտասովոր բան չկատարվեց: Կատարվեց այն, ինչ սպասվում էր, այսինքն ԵԱՀԿ ՄԽ երկրներն ընդունեցին մի փաստաթուղթ, որը Մինսկի խմբի երկարատև աշխատանքի արդյունքն է հանդիսանում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը: Նրա կարծիքով, սույն փաստաթուղթը հիմք կծառայի Մինսկի խմբի հետագա գործունեության համար: Ընդ որում` հայ փորձագետն անդրադարձավ հայտարարության մի քանի կետերի, որոնք կարևոր է համարում: Մասնավորապես նա նշեց այն, որ փաստաթղթում գերապատվություն չի տրվում որոշակի միջազգային սկզբունքի: «Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպիսի հիստերիկ ջանքեր է գործադրում Բաքուն, որպեսզի միջազգային հանրությանը պարտադրի տարածքային ամբողջականության սկզբունքն առաջնային ճանաչել»,- ասաց Սաֆրաստյանը` ավելացնելով, որ դա Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշում էր, որը ԵԱՀԿ ՄԽ երկրները չընդունեցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |