Հայ կինոդիտողը նոր է ընտելանում 3D ձևաչափին

Հայ կինոդիտողը նոր է ընտելանում 3D ձևաչափին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ից Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում գործում է 3D տեխնոլոգիան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Տոմա Մովսիսյանը, «Մեգաուղեղ» անիմացիոն ֆիլմով Երևանում գործարկվեց 3D տեխնոլոգիան»:

«Մեր հանրության շրջանում արդեն նման ֆիլմերի պահանջարկ կար: Ամբողջ աշխարհում 3D ձևաչափը լայն տարածում է ստանում և մենք չպետք է հետ մնանք»,-հավելել է Տոմա Մովսիսյանը:

Նա նշել է, որ առավոտյան սեանսի տոմսի արժեքը 1500 դրամ է, իսկ երեկոյան՝ 2000 դրամ, այսինքն «մի փոքր ավելի, քան սովորական գները»:

Ըստ գլխավոր մենեջերի, այցելությունները շատ են: «Քանի որ սա նորամուծություն է, շատերը դեռ իրազեկ չեն, սակայն ապագայում նման խնդիր չի լինի»,-ասել է Մովսիսյանը:

Նա հավելել է, որ շուտով 3D ձևաչափով կցուցադրվի «Նարնիայի քրոնիկները» ֆիլմը, որի ցուցադրությունը կշարունակվի մինչև Նոր տարի:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---