Լեհական ընկերությունը մտադիր է նոր հսկիչ սարքեր ներմուծել Հայաստան![]() PanARMENIAN.Net - ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, Մ.Վարդանյանը ողջունելով լեհական ընկերության ներկայացուցիչներին` առաջարկել է ընդլայնել տրանսպորտի եւ կապի ոլորտում համագործակցության շրջանակը եւ այդ ուղղությամբ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ: Ք.Ժարնոտալը հայտնել է, որ «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերությունը աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում հետաքրքրված է տախոգրաֆների կամ հսկիչ սարքերի նոր համակարգի ներդրմամբ: Ք.Ժարնոտալը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները եւ նշել, որ այն զբաղվում է տախոգրաֆների, ավտոմեքենաների տեխնիկական զննության կտրոնների, վարորդական իրավունքի վկայականների, արժեթղթերի արտադրությամբ, որոնք արտահանվում են աշխարհի ավելի քան 30 երկրներ: «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերության նախագահը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը ներկայացնել համագործակցության վերաբերյալ առաջարկների փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |