ԵԱՀԿ ՄԽ Աստանայի հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ղարաբաղյան հակամարտությունում գերակա չէ

ԵԱՀԿ ՄԽ Աստանայի հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ղարաբաղյան հակամարտությունում գերակա չէ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան կարգավորումը դուրս է եկել այլ հակամարտությունների քննարկման շրջանակներից, քանի որ ակնկալվում է, որ պետք է ընդունվի նաև փաստաթուղթ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Փաստաթուղթը ղարաբաղյան կարգավորման մասին առանձին էր ներկայացվել նաև մինչ կարգավորման սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի նախապատրաստումը»,-ասել է նա: Նրա կարծիքով, ԵԱՀԿ-ն գտնում է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է տեղի ունենա այն սկզբունքների հիման վրա, որոնք կազմել են ԵԱՀԿ ՄԽ գործունեության հիմքը և որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա չի համարվում:

Սաֆրաստյանը նշել է նաև, որ հայտարարության մեջ մեծ դեր է հատկացված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Նա նշել է, որ նոր փաստաթուղթը վկայում է այն մաիսն, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Այս փաստաթուղթը հանգրվանային կդառնա ՄԽ համանախագահների համար, որպեսզի հետագայում նրանք առավել ուշադիր լինեն և համարժեք պատասխանեն հրադադարի ռեժիմի բոլոր խախտումներին»,-ասել է Սաֆրաստյանը: Փորձագետը նշել է նաև, որ Աստանայում ընդունված հայտարարությունը կարող է նպաստել բանակցային գործընթացի հետագա խորացմանը:

 Ուշագրավ
---