Ստամբուլում կայացած համաժողովում հայկական պատվիրակությունը հակահարված տվեց Բաքվի հակահայկական քարոզչությանը![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի գլխավորությամբ մասնակցեց Եվրոպական Խորհրդի Արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին, որը կայացավ նոյեմբերի 24-27 Ստամբուլում: Ելույթ ունենալով համաժողովում` Ադրբեջանի արդարադատության նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանում բանտերը գերհագեցած են, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է բանտեր կառուցել Նախիջևանում, ինչը պայմանավորված է, իբր, «հարևան երկրի ագրեսիայով և Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացմամբ»: Ի պատասխան Հայաստանի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանն ադրբեջանական պատվիրակությանը կոչ արեց չշեղվել համաժողովի հիմնական թեմայից և նման ձևաչափի միջոցառումը չօգտագործել քաղաքական հայտարարությունների համար` ավելացնելով, որ նման պնդումների համար ադրբեջանական կողմը չունի իրավական հիմքեր, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |