Իսրայելն ու Ադրբեջանը դիտարկում են Իրանը որպես անվտանգության գլխավոր սպառնալիք![]() 7 դեկտեմբերի 2010 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ինչպես Իսրայելը, Ադրբեջանը ևս դիտարկում է Իրանը որպես գլխավոր, նույնիսկ իրական սպառնալիք անվտանգությանը: Այս խոստովանությունից է բխում նաև երկու երկրների համագործակցությունը: Բաքվում Իսրայելի դեսպան Արթուր Լենքը (Ամերիկայում ծնված) արտահայտվել է հումորով. «Եթե մենք կարողանայինք փոխարինել մեր հարևաններին Ադրբեջանով, մենք անպայման դա կանեինք»: Նույնիսկ բաց աղբյուրները լայնաշերտ հարաբերություններ են հայտնաբերում երկրների միջև, հետախուզական ծառայությունները դրանք դասում են ավելի վաղ շրջանին՝ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակներին: Այդ փաստը ստիպում է մտածել այդ կապերի մասին որպես համագործակցության գլխավոր ոլորտի, որը երկու կողմերը փորձում են նվազեցնել, գրում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական գծով խորհրդական Ռոբ Գարվերիկը: Ինչպես ասվում է WikiLeaks-ի գաղտնազերծաված հերթական փաստաթղթերում, ադրբեջանական իշխանությունները ջանադրաբար պաշտպանում են Իսրայելի շահերը Բաքվում: Օրինակ, Բաքվում առաքելության տեղակալը պատմել է դեսպանատան աշխատակցին, որ Գազայի հատվածում գործողության ժամանակ իշխանությունները զգալիորեն բարելավեցին տեղի դեսպանատան անվտանգությունը: Երբ հայտնի դարձավ հունվարի 2-ի ցույցի մասին, իշխանությունները ոստիկանություն բերեցին ցույցի հավաքատեղի և ձերբակալություններ կատարեցին: Ոստիկանությունը ձերբակալեց 150 ցուցարարներից 25-ին, 20 մարդ 10-15 օրով ազատազրկվեց: Որպես կտրուկ հակապատկեր Բաքուն թույլ է տալիս անպատիժ պիկետ կազմակերպել Իրանի դեսպանատան մոտ, քանի դեռ բողոքի թեմա է մնում ադրբեջանցիների հանդեպ վատ վերաբերմունքն Իրանում: Դիվանագիտական նամակագրության մեջ ասվում է, որ Իսրայելի հետ սերտ կապերի շնորհիվ, Ադրբեջանին հասանելի է դառնում սպառազինության նոր մակարդակը: Նման տեխնիկա նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից տարբեր իրավաբանական սահմանափակումների պատճառով, ոչ էլ Բելառուսից կամ Ուկրաինայից: Այն դեպքում, երբ Արևմուտքը չի վաճառում ցամաքային մարտական համակարգեր Ադրբեջանին՝ մտավախություն ունենալով, պատերազմի նոր բռնկում առաջացնել Լեռնային Ղարաբաղի համար պայքարում, Իսրայելը ազատ է գործարքներ կատարել սպառազինության առաքման ուղղությամբ և շահույթ ստանալ հարուստ հաճախորդից: 2008թ. սեպտեմբերին Ադրբեջանն առանց ավելորդ աղմուկի մեծ համաձայնագիր կնքեց Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, որը թույլ է տալիս տեղի երեք ընկերություններին առաքել ականանետներ, զինամթերք, ռեակտիվ հրետանի ու կապի սարքավորումներ: Հաստատ հայտնի չէ, թե ինչ են գնել ադրբեջանցիները, սակայն հայտնի է, որ կնքվել է հարյուր միլիոն դոլարի գործարք: Ադրբեջանն արդեն ստացել է «Israeli Military Industries»-ից 122-միլիմետրանոց համազարկային «Lynx» համակարգ, որը հավաքված է ծանր «Կամազ-63502»-ների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |