Հայ գործարարները հակված չեն հաճոյանալու իրենց սպառողներին ամանորյա տոների նախաշեմին 7 դեկտեմբերի 2010 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ ամանորյա տոների նախաշեմին գործարարները մտածում են լրացուցիչ շահույթ ստանալու մասին, մասնավորապես, այդ միտումը նկատվում է սպառողական շուկայում, բացառություն են կազմում շինարարությունը և տեխնիկան, որտեղ գները նախատոնական շրջանում նվազում են: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Երկրի իշխանությունները պետք է գների զսպման քաղաքականություն մշակեն, ինչպես դա արվում է աշխարհի քաղաքակիրթ երկրներում»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով, նախատոնական քաղաքականությունը քաղաքակիրթ երկրներում ուղղված է սպառողներին սիրաշահելուն, իսկ Հայաստանում նկատվում է հակառակ իրավիճակը: «Տնտեսվարող սուբյեկտները բարձրացնում են գները, որոնց 80 տոկոսը ներկրողներ են, արդյունքում, սպառողը հայտնվում է անելանելի վիճակում»,- ասել է Հակոբյանը: Դրա հետ կապված` նա կոչ է արել համապատասխան մարմիններին բարձրացնել իրենց օպերատիվությունը և ուշադիր հետևել այդ շրջանում իրադարձությունների զարգացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |