ՀՀ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 88 «կողմ» ձայնով ընդունել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դեռ քվեարկությունից առաջ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ քանի որ այդ օրինագիծը հակասում է Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիային, խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ելույթ ունենալով ԱԺ-ում մինչ օրինագծի ընդունումը, ՀՀ ԱԺ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը: «Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժվելու, առողջապահության, կրթության և այլ իրավունքի իրականացման երաշխավորն է: Օրինագծի ընդունումը թույլ կտա բոլոր այդ հարցերը տեղափոխել իրավական դաշտ»,-ասել է Քոչարյանը: Նա կրկին հաստատեց, որ Հայաստանն ամեն կերպ հասնելու է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը: Փոփոխություններն ենթադրում են, որ Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |