Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 6 միավոր եւ կես քայլով է ետ մնում երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող մասնակիցներից: Չեմպիոնի կոչումն արդեն ապահովել է գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին, որը վաստակել է 8 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը եւ միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում հինգ առաջատարներից:
Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: