Սերգեյ Լավրով. Հակամարտությունների կարգավորման հարցում պետք է ղեկավարվել «մի վնասիր» սկզբունքով![]() 8 դեկտեմբերի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նույնիսկ այնպիսի հանդիպումները, ինչպիսին էր Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը, չեն կարող փոխարինել հակամարտությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, այդ խնդիրը համապատասխանում է բանակցային ձևաչափերին, որին մասնակցում են կոնկրետ իրավիճակի բոլոր կողմերը՝ լինի դա Կիպրոսը, Կոսովոն, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը թե Հարավային Կովկասը: «Գագաթնաժողովներում կարելի է փորձել համակարգել համապատասխսն բանակցություններում ձեռք բերած առաջընթացը, ամրագրել պայմանավորվածությունները: Ասյտեղ պետք է ղեկավարվել «մի վնասիր» սկզբունքով: Նման մոտեցումը թույլ տվեց ընդունել Հայաստանի,. Ադրբեջանի և ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հավասարկշռված հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ»,-ասել է Լավրովը: «Նույն սխեման մենք առաջարկել ենք նաև Հարավային Կովկասի իրավիճակի քննարկման ժամանակ, հաշվի առնելով, որ մեր արևմտյան գործընկերները հակված էին այստեղ տեսնել եվրաանվտանգության ինչ-որ «թեստ»: Մենք միանգամայն բացահայտ դիրքորոշում ենք որդեգրել՝ առաջարկեցինք ամրագրել գործողությունների ծրագրում ԵԱՀԿ-ի հավանությունը Ժնևի բանավեճերին անվտանգության ու փախստականների վերադարձի մասին, կարևորել միջադեպերի կանխարգելումը, ինչպես նաև պատրաստակամությունը քննարկել կողմերի խնդրանքները տարածաշրջանում ԵԱՀԿ հետագա ներկայության վերաբերյալ: Դա էապես կամրապնդեր ԵԱՀԿ դերը Հարավային Կովկասում խաղաղ հարաբերությունների հաստատման գործում, նոր իրողությունները հաշվի առնելով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |