«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 200 մլն դրամով ավելացնել իր կանոնադրական կապիտալը![]() 8 դեկտեմբերի 2010 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 200 մլն դրամով ավելացնել իր կանոնադրական կապիտալը ` հասցնելով այն 950 մլն դրամի: «Կապիտալացումն անցկացվելու է ընկերության բաժնետերերի ուղղակի ներդրումների միջոցով»,- նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում: ՀՀ ԿԲ որոշմամբ ԱՊՊԱ-ով զբաղվող ապահովագրական ընկերությունների համար կապիտալի նորման նախկին 500 մլն դրամից հասնելու է 1.5 մլրդ դրամի: 2010-ի սեպտեմբերի 30-ի տվյալներով ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 750.9 մլն դրամ, սեփական կապիտալը` 1.6 մլրդ դրամ, ակտիվները կազմել են 3.2 մլրդ դրամ, ապահովագրական վճարների ծավալը` 1.54 մլրդ դրամ, վճարված փոխհատուցումները` 335.3 մլրդ դրամ: Ընկերության մաքուր շահույթն առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 65.1 մլն դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |