Եվրոպացի պատգամավորները տպավորված են «21-րդ դարի վանդալները. Ջուղա» ֆիլմով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ պատգամավորների նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացման մասին պատմող «21-րդ դարի վանդալները.Ջուղա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես մամլո ասուլիսում պատմել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, եվրոպացի պատգամավորները տպավորված են «21-րդ դարի վանդալները. Ջուղա» ֆիլմով: Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Եվրախորհրդարան ֆիլմի ցուցադրության առնչությամբ: Ֆիլմը ցուցադրվել է հայ պատգամավորների նախաձեռնությամբ, որոնք մտադիր են եվրոպատգամավորներին ներկայացնել նաև Սումգայիթի և Մարաղայի հայկական ջարդերի մասին ֆիլմերի սեղմ տարբերակները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |