Կիևում բացվել է եվրոպական և ասիական մեդիաների ամենամյա համաժողովը![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Կիևում բացվել է եվրոպական և ասիական մեդիաների ԵԱՄՀ ամենամյա հերթական համաժողովը, որի կազմակերպիչն է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքվել են ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի ԶԼՄ-ների՝ լրատվական գործակալությունների ղեկավարներ, առաջատար թերթերի ու ամսագրերի գլխավոր խմբագրեր, խոշորագույն հեռուստա- և ռադիոընկերությունների գլխավոր տնօրեններ, ինչպես նաև հայտնի լրագրողներ ու միջազգային փորձագետներ: Երկու օրում մեդիաընկերակցության ներկայացուցիչները կքննարկեն տեղեկատվական փոխգործակցության խնդիրները եվրոպական ու ասիական տարածաշրջաններում՝ մուլտիմեդիական տեխնոլոգիաների զարգացում, անցում թվային կրիչների, ԶԼՄ-ների կոնվերգենցիա, մրացկցությունը ավանդական մեդիաների ու նոր պլատֆորմների միջև, սոցիալական ցանցերի ֆենոմենը: Բանավեճի թեմաներից մեկը կդառնա այն հարցը, թե արդյոք մատչելի ինտերնետի առկայությունը կդառնա ժամանակակից մարդու ևս մեկ իրավունքը: Որպես մեծ ինետգրացիոն նախագիծ համաժողովին ներկայացվեց ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի համար ընդհանուր «Հարյուր կողմ» ինտերնետ-թերթը: Նախագծի մասնակից յուրաքանչյուր ԶԼՄ հնարավրություն կունենա ազատ հրապարակել սեփական նութերը ու օգտվել ընդհանուր կոնտենտից: Ինտեգրված էլեկտրոնային ռեսուրսի ստեղծման գաղափարն առաջացավ դեռ մեկ տարի առաջ, Մոսկվայում կայացած նախորդ համաժողովին: Ավանդաբար, նախատեսվում է նաև մասնակիցների ոչ պաշտոնական շփում ընդունող երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այս տարի համաժողովի աշխատանքերին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն միջոցառումից մեկ օր առաջ նրա աշխատակազմից հայտնեցին, որ նախագահը խիտ գրաֆիկի պատճառով չի կարողանա հանդիպել համաժողովի մասնակիցների հետ: Վիկտոր Յանուկովիչին համաժողովում կներկայացնի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը: Համաժողովին մասնակցում է նաև PanARMENIAN Media ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ազարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |