ԼՂՀ նախագահի մոտ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր

ԼՂՀ նախագահի մոտ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությանը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր:

Իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել Արցախի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: Իրենց նկատառումներն են արտահայտել նաեւ Արտյոմ Մովսեսյանը եւ ՀՀ քաղաքացիական ավիացիայի մասնագետները:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ՝ ընդգծելով միաժամանակ, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները որակյալ կադրերի եւ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---