8 դեկտեմբերի 2010 - 18:10 AMT
Վահրամ Աթանեսյան ԵԱՀԿ ՄԽ-ն ճգնաժամի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը փակուղի է մտել

Եվրոպայի մայրցամաքային հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի օգնական Ռոլան Գալյարաժի արտահայտությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, մասնավորապես, որ գործընթացը փակուղի է մտել, միակ մեկ դիավանագետի կարծիք են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «ԵԱՀԿ ՄԽ-ն ճգնաժամի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը փակուղի է մտել: Ասվածի ենթատեքստում կարելի է հասկանալ, որ ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի դիրքերն այնքան ուժեղ են, որ Ֆրանսիան ուղղակի չգիտի` ինչ անել»,- ասել է Աթանեսյանը:

Նոյեմբերի 29-ին WikiLeaks կայքի կողմից հրապարակված գատնի փաստաթղթերում եղել են Եվրոպայի մայրցամաքայիան հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի օգնական Ռոլան Գալյարաժի արտահայտությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մտել են փակուղի և ՄԽ աշխատանքը ոչ մի արդյունք չի տա: