Բրիտանական հրատարակչությունը հրաժարվում է իր հանրագիտարանում ուղղել Հայաստանի մասին խեղաթյուրված տեղեկատվությունը![]() ![]() PanARMENIAN.Net - «Հանրագիտարանային կեղծիքների դեմ» նախաձեռնող խումբը նամակ է ուղղել բրիտանական «Մաքմիլանին» և ռուսական «Մախաոնին»` պահանջելով ուղղել Հայաստանի մասին թյուր տեղեկատվությունը, որը թույլ է տրվել «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանում»: «Մենք նամակ ենք ուղղել երկու հրատարակչություններին, սակայն ստացված պատասխանները մեզ չեն բավարերել»,- դեկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Անկախ» օրաթերթի թղթակից, «Հանրագիտարանային կեղծիքների դեմ» նախաձեռնող խմբի համակարգող Անի Գասպարյանը: Նա նշել է, որ «Մաքմիլան» հրատարակչության նամակում ասվել է, որ «հանրագիտարան հրատարակելը բարդ աշխատանք է, և երբեմն լինում են սխալներ և անճշտություններ, և բայց սա այն դեպքը չէ, ուստի մենք ոչինչ չենք փոխի»: 2003-ին բրիտանական «Մաքմիլան» հրատարակչությունը հրատարակել է «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարան», որում տեղ է գտել տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանում «հայերենից բացի պետական լեզու է համարվում նաև ադրբեջաներենը», երկրորդ հերթին, «երկրում գործում է Հայ առաքելական եկեղեցի և շիա իսլամ», երրորդ, 1991-ից սկսած Հայաստանը հակամարտում է Ադրբեջանի հետ ԼՂ պատճառով, որը «հայաբնակ ադրբեջանական տարածք է»: Այս հանրագիտարանը այդ սխալներով հանդերձ թարգմանել է ռուսական «Մախաոն» հրատարակչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |