Հայաստանը հրավեր է ստացել 2011 թվականին մասնակցելու միանգամից երկու կորեական ցուցահանդեսների 9 դեկտեմբերի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յոուն Հոյին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը: Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացումը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը: Երկուստեք արձանագրելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում մեծ ներուժի առկայությունը` կողմերը զրուցեցին բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվեցին տնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման համատեքստում կարևորվեց գործարար համաժողովների անցկացումը: Անդրադառնալով արդեն իրականացված համատեղ ծրագրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց Երևանի ՋԷԿ-ի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի շինարարությանը կորեական ընկերության մասնակցության, ինչպես նաև հայ-կորեական գործարար համաժողովների, սեմինարների և մշակութային միջոցառումների անցկացման կապակցությամբ: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը Հայաստանին տրամադրված տեխնիկական օժանդակության, ինչպես նաև Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կորեական լեզվի ուսումնասիրության կենտրոնին ցուցաբերված աջակցության համար: Նա նշեց նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու 2011 թ. ընթացքում Կորեայի Հանրապետությունում կայանալիք «Buy Korea-2011» առևտրաարդյունաբերական և «Seoul Food Show» սննդարդյունաբերական ցուցահանդեսներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |