Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն դեռևս չի քննարկում նոր նախարարների պաշտոնանկության հարցը![]() 10 դեկտեմբերի 2010 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Նոր նախարարների պաշտոնանկության հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում, հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնաթողությունը: Թերությունները նախարարների աշխատանքում չեն լուծվում հրաժարականի միջոցով, կան դրանց լուծման տարբեր ճանապարհներ»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ տեղեկություն չունի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հնարավոր հրաժարականի մասին: Անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին՝ խմբակցության նախագահը նշել է, որ ՀՀԿ-ն բարձր է գնահատում նրա աշխատանքը քաղաքապետի պաշտոնում, սակայն գնահատում է նաև նրա հրաժարականը: Գալուստ Սահակյանը հավելել է նաև, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել քաղաքապետի թեկնածության հարցը: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց դեկտեմբերի 8-ին: Հրաժարականի պատճառը միջադեպն էր նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցի միջև: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |