Էդուարդ Փոլադով. Բաքուն աշխատում է կոծկել հայ փախստականների խնդիրը և, թվում է, թե Հայաստանը նպաստում է դրան10 դեկտեմբերի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում մարդու իրավունքների ամենահիմնական խախտումը հայ փախստականների խնդիրն է, որի վրա այսօր բոլորը աչք են փակում: Ոչ մի տեղ նրանք չեն հիշատակվում»,-դեկտեմբերի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների հիմնադրամի կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը, հավելելով. «Մենք ցանկանում ենք առաջնային դարձնել այդ հարցը բանակցային գործընթացներում»: Իր հերթին Ադրբեջանից քաղաքական, կրոնական և ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլադովը ասել է, որ Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է կոծկել հայ փախստականների խնդիրը և, թվում է, թե Հայաստանը նպաստում է դրան: «Մեր միգրացիոն ծառայության մեջ կան փաստաթղթեր, որտեղ բացահայտ կերպով ոտնահարվում են փախստականների իրավունքները, մասնավորապես, նման մի փաստաթղթում ասվում է, որ 1983-88թ. Ադրբեջանում ծնված անձիք Հայաստանի տարածքում փախստականներ չեն համարվում: Վրդովեցնում է այն, որ այս փաստաթուղթը հաստատվել է արդարադատության նախարարության կողմից»,-ասել է նա: Փոլադովը նշել է նաև, որ Ադրբեջանը կարող է օգտագործել դա: «Իսկ ՀՀ իշխանությունները ուշադրություն չեն դարձնում դրան»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |