Գյումրիում տեղի կունենա «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդես10 դեկտեմբերի 2010 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին և 12-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա Ռուբեն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդեսը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը: Հայաստանի տարբեր մարզերում առաջին անգամգրաֆիկայի ժանրում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջությամբ գրիչով են արված: Արտահայտում են մարդու և տիեզերքի կապը, ունեն փիլիսոփայական և պատմական հենք: Ցուցահանդեսի պատվավոր հրավիրյալներից են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ռուբեն Սուվարին ծնվել է 1982թ. Ղազախստանի Ցելինագրադ (այժմ` մայրաքաղաք Աստանա) քաղաքում: Մեկ տարի անց ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Առաջին անգամ լրջորեն նկարչությամբ զբաղվել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է լոռեցի նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին: Ցուցահանդեսը կկայանաԳյումրու քաղաքապետարանի և ռուսական եկեղեցու աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |