15 դեկտեմբերի 2010 - 13:35 AMT
Երևանում տեղի կունենա բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանում հայտնաբերված կեղծիքների

Դեկտեմբերի 15-ին Երևանում բողոքի երթ կանցկացվի` ընդդեմ բրիտանական «Macmillan children's books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարանների: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությանն համակարգող Անի Գասպարյանը:

Երթը կսկսվի Ստ. Շահումյանի անվան հրապարակից, որտեղից երթի մասնակիցները կուղղվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` նամակ հանձնելով դեսպանին, ապա կքայլեն դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակ հանձնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Նամակի միջոցով նախաձեռնության անդամները դեսպաններին կհորդորեն միջամտել հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունների հերքման պահանջի իրականացմանը` կանխելով հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծիքի տարածումը: