15 դեկտեմբերի 2010 - 20:10 AMT
Երկու տարում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն բողոքներով դիմել են կոռուպցիայի 7000 զոհեր

Իր գործունեության երկու տարվա ընթացքում Հայաստանում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ) բողոքներով դիմել են կոռուպցիայի 7000 զոհեր: Դեկտեմբերի 15-ին մամլո ասուլիսում Երևանում ՇՊԱԿ գրասենյակի ղեկավար Մարատ Ատովմյանն ասել է, որ կենտրոնը զբաղվել է կոռուպցիոն բնույթ կրող շուրջ 150 գործերով առողջապահության, սեփականության իրավունքի, հասարակական ծառայությունների և այլ ոլորտներում: Նրա կարծիքով, կոռուպցիան խանգարում է երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

Նա հաղորդել է, որ ՇՊԱԿ 11 կենտրոններ Հայաստանի մարզերում աշխատում են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են անվճար իրավաբանական ծառայությունները տրամադրելը, համակարգային բացթողումները բացահայտելը և դրանք համապատասխան մարմիններին ներկայացնելը: