19.00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ԱՐԴԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 13 ԲՈՂՈՔԻՑ 10-Ը

PanARMENIAN.Net - 19.00-ի դրությամբ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ներկայացված 13 բողոքից 10-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է «Առկա» գործակալությունը, հայտարարել է ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանը: Նրա խոսքերով` մնացած երեք բողոքը գտնվում են քննարկման ընթացքում: «Բողոքներում, մասնավորապես, դժգոհություն է հայտնվում է քվեատուփերի, քվեաթերթիկների վրա ընտրական հանձնաժողովների անդամների ստորագրությունների եւ բաց քվեարկություն անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Պ. եդիգարյանը: ԿԸՀ-ի անդամը նշել է, որ ստացվել են նաեւ բողոքներ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որոնց աշխատանքին խոչընդոտել են որոշ ընտրատեղամասերում: Ինչպես տեղեկացրել է ԿԸՀ-ի անդամը, բողոքների եւ դիմումների քանակը զգալիորեն ավելի քիչ է քան նախագահական ընտրությունների ժամանակ, որը պայմանավորված է կուսակցությունների մեկը մյուսի նկատմամբ վերահսկումով: «Ընդհանուր առմամբ, ընտրություններն ընթանում են նորմալ, ինչը վկայում է խախտումների վերաբերյալ բողոքների եւ դիմումների քանակը»,- ասել է Պ. Եդիգարյանը: Նա նաեւ բավարար է գտել ընտրություններին բնակչության մասնակցությունը` նշելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների հետաքրքրությունն ավելի բարձր է լինում: Հիշեցնենք, որ 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրազանգվածի 31 տոկոսը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---