Վազգեն Սաֆարյան. Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի![]() 23 դեկտեմբերի 2010 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ընթացիկ տարում կկազմի 23,5 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Ընթացիկ տարվա 11 ամիսների արդյունքում մենք արտադրել ենք 734 մլրդ դրամի արտադրանք: Հայաստանում արտադրվող ապրանքների շուրջ 63-64 տոկոսը վերամշակման արդյունաբերության արտադրանք է, որոնց 50 տոկոսը սննդամթերք է»,-ասել է նա: Վազգեն Սաֆարյանը հայտնել է նաև, որ ՀՆԱ-ում արդյունաբերության բաժնի աճը տարվա արդյունքում կկազմի 6,6 տոկոս, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ աճը կկազմի 4,6 տոկոս, այսինքն 2 տոկոով պակաս, քան այս տարի: «Մենք բանակցում ենք երկրի կառավարության հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելացնելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ նրա, արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |