Նոր տարվաև Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղվածշնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«Շնորհավորում եմ ձեզգալիքՆորտարվաև ՍուրբԾննդյանտոների կապակցությամբ: 2010 թվականըառանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ»:
«Աշխարհըվերականգնվումէ 21-րդ դարի ամենածանրհարվածից: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավտանգավոր՝ առաջին ալիքը մեր երկիրը հաղթահարեց առանց էական ցնցումների: Ճգնաժամի երկրորդ ալիքը, սակայն, շատ մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանը. անկում արձանագրվեց գրեթե բոլոր ճյուղերում, կտրուկ կրճատվեցին դրամական հոսքերը, ներդրումների ծավալները, արտահանման շուկաները դադարեցին սնել մեր տնտեսությունը: Այդ ծանր օրերին, երբ եվրոպական մի շարք երկրներում ուսուցչին, բժշկին, հրշեջին և անգամ դատավորին փողոց էր հանել բարեկեցության կտրուկ անկման սպառնալիքը, մեր երկիրը, մեր հասարակությունը, գործարար համայնքը և իշխանության տարբեր թևերը միասնաբար կարողացան առավելագույն չափով ապահովել սոցիալական մինչճգնաժամային իրավիճակը:
Ճգնաժամը մեզստիպեց լինելավելիզգուշավոր, բայց ևավելիհամարձակ: Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազօրյա հացի մասին մտածելուն զուգահեռ մշակել և ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը: Ստիպեց նորովի արժևորել հին՝ վստահելի գործընկերներին ու ակտիվորեն փնտրել նորերին:Ճգնաժամի ավերիչ ալիքըհետևում թողնելով՝կարողենքվստահաբար փաստել, որ տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձևավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն և կայուն ֆինանսատնտեսական համակարգ: Ճգնաժամից քաղած դասերի շնորհիվ հետագայում խուսափելու ենք այն մարտահրավերներից, որոնք ծնկի բերեցին անհամեմատ ավելի բարեկեցիկ ու հարուստ երկրների տնտեսությունները»,-ասել է նախագահը:
«Ընդհանուր վտանգի պահինմեզհաջողվել էմիասնաբար դիմագրավել դժվարությունները: Կառավարության հետսերտ համագործակցությանաշխատաոճը առավել ակտիվությամբ շարունակելու ենք նաև 2011 թվականին: Բոլորս էլ քաջգիտակցում ենք, որ գալիքտարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի: Գալիք` 2011 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, ի վերջո, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է:
Կրկին շնորհավորելովձեզ` մաղթումեմ տոնական բարձրտրամադրություն, իսկձեր ընտանիքներին` առողջություն, երջանկություն, ջերմություն, բարօրություն: Եւ տա Աստված, որ նրանք մշտապես սատար լինեն ձեզ` ձեր բիզնեսը զարգացնելու և հետևաբար` մեր երկիրը հզորացնելու գործում»,-ասել է նախագահը իր ուղերձում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: