Զավեն Անդրիասյանը շախմատի փառատոնում առաջատարից ետ է մնում 0,5 միավորով

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային փառատոնում, որն ընթանում է հոլանդական Գրոնինգենում, շարունակում է վստահ հանդես գալ Զավեն Անդրիասյանը: Հայ շախմատիստը 4 տուրից հետո 3 միավոր է վաստակել և առաջատար Դեյան Բոյկովից (Բուլղարիա) և Իլյա Նիժնիկից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով: Վահե Բաղդասարյանն ունի 2,5 միավոր:

Միջազգային վարպետ Կարինա Ամբարցումովան ՌԴ արագ շախմատի գավաթի մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---