Ֆուտբոլի սիրողական մրցաշարի հաղթողները ստացան իրենց պարգևները

Ֆուտբոլի սիրողական մրցաշարի հաղթողները ստացան իրենց պարգևները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին ԵՊՀ հյուրերի տանը տեղի ունեցավ ֆուտբոլի սիրողական բաց մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ Երևանից ու ՀՀ մարզերից:

Մրացաշարի գլխավոր մրցանակակիրն է դարձել «Հայ արի» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար «Էրեբունի» ու «Էրեբունի պատանեկան» թիմերը: Մրցանակակիրները ստացան գավաթներ ու հավաստագրեր:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Մուշեղ Միկոյանը, լավագույն գոլի հեղինակն է Աշոտ Կարապետյանը, հարձակվողներից լավագույնը Նարեկ Ավագյանն է:

Արարողությանը ներկա էին նաև լեգենդար «Արարատ-73»-ի անդամները, որոնց հատուկ դիպլոմներ ստացան:

Մրցաշարի կազմակերպիչները խոստացան, որ 2011թ. մասնակիցների քանակը կավելանա և մրցաշարին կմասնակցեն բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախն ու Ջավախքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---