Հայկական սփյուռքը պետք է ստեղծի Հայրենադարձության ազգային գործակալություն![]() PanARMENIAN.Net - Այս փուլում հայկական սփյուռքի համար կենսականորեն անհրաժեշտ է ստեծղել Ազգային գործակալություն, որը կկենտրոնանա միգրացոն գործընթացների հետ կապված հարցերի և հայերի արտագաղթի համար նախադրյալներ ստեղծող խնդիրների լուծման համար: Այդ մասին հայտարարել է անկախ ուկրաինացի փորձագետ Տիգրան Ավագյանը: «Վերջին 30 տարում միգրացիոն գործընթացներն այսպես թե այնպես անդրադարձան ողջ աշխարհի հայերի վրա: Շատ տարածաշրջաններ լիովին կամ մասնակիորեն զրկվեցին հայկական բնակչությունից, այլ տարածաշրջաններ բնակեցվեցին հայերով: Տարածաշրջանային, կամ համաշխարհային հայկական կառույցները թույլ ազդեցություն ունեցան այդ գործընթացների վրա: Հայրենադարձության և միգրացիայի ազգային գործակալությունը պետք է լինի մի կառույց, որի ներկայացուցչությունները կգործեն բոլոր մայրցամաքներում, ընդ որում, որոշ դեպքերում, Եվրոպայում և Ասիայում նման ներկայացուցչություններն առնվազն 4 պետք է լինեն: Իրաքահայերը, համշենահայերը, Ղրղզստանի ու Ղազախստանի, աֆրիկյան մի շարք երկրների հայերը պետք է հայրենադարձության հնարավորություն ունենան: Հաշվի առնելով հայրենադարձության նախորդ ալիքների փորձը, ինչպես նաև Իսրայելի փորձը, Հայաստանը պետք է հատուկ նախատեսված շրջաններ տրամադրի ադապտացիայի համար: Միայն այդպես, պայմաններ ստեղծելով, նվազեցնելով հարկային բեռն ու սկզբնական շրջանում մեկուսի բնակեցման հնարավորությունները, պայմաններ կստեղծվեն արդյունավետ ադապտացիայի համար»,-ասել է նա, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |