27 դեկտեմբերի 2010 - 18:19 AMT
Արա Բաբլոյան. Հայաստանի բժշկական հաստատություններում հարկավոր է ներդնել կորպորատիվ կառավարման մեխանիզմներ

Հայաստանի բժշկական հաստատություններում հարկավոր է ներդնել կորպորատիվ կառավարման մեխանիզմներ: ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում նման կարծիք է հայտնել խորհրդարանի առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության բացահայտումներին դեղորայքի գնման ոլորտում առկա խախտումների վերաբերյալ, հանձնաժողովի նախագահը նշել է, որ այժմ լրամշակվում է «Գնումների մասին» օրենքը: «Ես գտնում եմ, որ բժշկական հաստատությունների կողմից դեղորայքի գնման գործընթացը պետք է առավել թափանցիկ ու վերահսկելի լինի»,-ասել է Արա Բաբլոյանը: