Վրացական հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է![]() PanARMENIAN.Net - Վրաստանում հրատարակվող հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է: Այդ տարիների ընթացքում թերթը էական դերակատարություն է ունեցել վրացական հանրությանը հայերի ինտեգրման գործում: Տարիների ընթացքում թերթը կարողացավ իր ավանդը ներդնել երկու եղբայրական ժողովրդների բարեկամության խորացման գործում: «Վրաստանի» լրագրողները միշտ աչքի են ընկել անաչառությամբ և երկու ժողովրդների բարեկամությանը ծառայելու պատրաստակամությամբ: Հոբելյանի առիթով «Վրաստանը» շնորհավորանքներ է ստացել Վրաստանի և Հայաստանի նախագահներից, որոնք բարձր են գնահատել խմբագրության և կոլեկտիվի աշխատանքը: «Հատուկ հարկավոր է նշել «Վրաստանի» կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմն ու քաղաքացիական դիրքորոշումը, որն արժանիորեն ծառայում է երկու ժողովրդների միջև բարիդրացիության ամրապնդմանը»,-ասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու շնորհավորական ուղերձում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է նաև «Վրաստանի» դերը վրաց և հայ ժողովրդների մերձեցման գործում: Նա ընդգծել է, որ երկու ժողովրդների եղբայրական հարաբերությունների օրինակ է ծառայում «Վրաստանի» 90-ամյա պատմությունը, հաղորդում է «Գրուզիա օնլյան»-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |