ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկություններ չունի Իրանում ամերիկուհի լրտեսի ձերբակալության մասին![]() 8 հունվարի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան վարչակազմը տեղեկություններ չունի Իրանում ամերիկուհի լրտեսի ձերբակալման մասին: Ինչպես հունվարի 7-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, ամերիկյան կողմը կապվել է Հայաստանի իշխանությունների հետ և շվեյցարական կողմի օգնությամբ նաև Իրանի ղեկավարության հետ՝ որևէ տեղեկություն ստանալու նպատակով: «Ոչ Իրանը, ոչ Հայաստանը փաստաթղթեր չունեն, որոնք կարող են ապացուցել ԱՄՆ քաղաքացու կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձը կամ փաստը»,-ասել է Ֆիլիպ Քրոուլին: Իրանի «Ալ –Ալամ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել 55-ամյա Հոլլ Թալայանին մուտք գործել երկիր, քանի որ նա մուտքի արտոնագիր չուներ և նրան հորդորել են վերադառնալ Հայաստան: Այս հաղորդագրությունն ուղղակիորեն հակասում է այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որոնք հայտնել էին, որ Հոլլ Թալայանը ձերբակալվել է Իրանի իշխանությունների կողմից Նորդուզ սահմանակետում մեկ շաբաթ առաջ, երբ նա փորձել է առանց մուտքի արտոնագրի Հայաստանից մուտք գործել Իրան: Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ԱՄՆ քաղաքացի ոմն Հոլլ Թալայանի կողմից հայ-իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |