Երևանի քաղաքապետարանում կադրային «զտումնե՞ր» են սկսվել![]() 12 հունվարի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում մշակվում է գերատեսչության աշխատակազմի նոր կառուցվածք: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, աշխատակազմի նոր կառուցվածքի նախագիծը ներկայացվելու է մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատմանը: Ինչպես ասել է Սարդարյանը, քաղաքապետարանի նոր կառուցվածքի մշակումը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ գերատեսչության աշխատակազմում: Հայկական մամուլի տեղեկատվության համաձայն, Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններ է անցկացնելու քաղաքապետարանում: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից բացի պաշտոններից ազատվել են նաև քաղաքապետի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հաղորդվում է, որ մոտ ժամանակները պաշտոններից ազատվելու են Նոր Նորք, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները: Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ մտադիր չէ կադրային «զտումներ» իրականացնել: «Երևանի համայնքների այն ղեկավարները, որոնք չեն կատարի պահանջները, կազատվեն: Խաղի կանոնները կհստակեցվեն»,- ասել է Երևանի քաղաքապետը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |