18 հունվարի 2011 - 17:34 AMT
Մոտ ապագայում ապահովագրական ընկերությունների միավորում չի նախատեսվում

Այսօրվա դրությամբ Հայաստանում ավարտվել է «Գրիար-Ինշուրանս» և «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերությունների միավորման գործընթացը:

Ինչպես հայտնել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց տնօրն Անդրանիկ Օհանջանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին, առաջիկայում այլ ապահովագրական ընկերությունների միավորում չի նախատեսվում: Այնուամենայնիվ, ավելի շատ հաճախորդներ ձեռք բերելու նպատակով ապահովագրական ընկերությունները կարող են նման քայլի դիմել:

ՀՀ Կենտրոնական բանկը 2010թ. դեկտեմբերի 30-ին արձանագրել է «Գրիար-Ինշուրանս» ընկերության պորտֆելի փոխանցումը «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերությանը: