ՀՀ վարչապետը հանձնարարականներ տվեց 2010թ. պետկառույցների հիմնական թերացումներին ու բացթողումները լուծելու համար18 հունվարի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում շարունակվում են ՀՀ կառավարությանն առընթեր պետմարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայույունը, իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զաքարյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Պետական կառավարման մարմինների ղեկավարներն զեկուցել են հաշվետու տարում կատարված աշխատանքների ու տրված հանձնարարականների կատարողականների մասին: Անդրադառնալով 2010թ. գործունեության հիմնական թերացումներին ու բացթողումներին` վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |