Եվրախորհրդարանը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ![]() 20 հունվարի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով պահանջվում է արգելել մուտքը Եվրոպա այն բելառուս պաշտոնյաների, դատավորների ու ուժային կառույցների ղեկավարների համար, որոնք մասնակից են անկարգությունների ճնշմանը Բելառուսի նախագահի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրություններից հետո: Պատժամիջոցների վերացումը խորհրդարանականները պայմանավորել են ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության առաջնոդների ազատ արձակմամբ, որոնցից շատերը նաև նախագահության թեկնածու էին: Բանաձևի հեղինակները խստորեն դատապարտել են ուժի կիրառումը բելառուսական միլիցիայի և ՊԱԿ-ի կողմից և պահանջել են անկախ միջազգային հետաքննություն: Եվրախորհրդարանականները կոչ են արել նաև կրկնել քվեարկությունը ըստ միջազգային չափանիշների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2006 թ. պատժամիջոցներ էին սահմանվել 40 բելառուս պաշտոնյաների հանդեպ: 2008թ. արգելքի գործողությունը կասեցվեց 36 անձանց նկատմամբ, այդ թվում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |