«Dubai Cup»-ի առաջին հանդիպմանը Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը զիջեց «Ալ-Հիլյալին»![]() 20 հունվարի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Դոնեցկի «Շախտյորը» Դուբայում անցկացրեց առաջին հանդիպումը «Dubai Cup» առաջնության A խմբում: Հենրիկ Մխիթարյանի ակումբի հակառակորդը Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ-Հիլյալն» էր: Մխիթարյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Երկրորդ խաղակեսում Միրչա Լուչեսկուն մի քանի փոփոխություններ կատարեց, այդ թվում նաև փոխարինեց Մխիթարյանին: Արդեն 48-րդ րոպեին «Ալ-Հիլյալը» բացեց խաղի հաշիվը: «Ալ-Հիլյալի» ֆուտբոլիստները ևս մեկ գոլ արձանագրեցին: Հանդիպման ավարտին Ադրիանոն կրճատեց հաշիվը, սակայն մեկ րոպե անց Սաուդյան Արաբիայի չեմպիոնները երրորդ գոլն իրացրեցին և 1:3 հաշվով հաղթանակ տարան: Հունվարի 22-ին ուկրաինական ակումբն իր ուժերը կչափի սլովակյան «Ժիլինայի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |