Իսրայելի Հնությունների գծով վարչության աշխատակիցները Ամիր Գանորի գլխավորությամբ հետաքրքիր հայտնագործություն են արել: Ինչպես հաղորդում է News.bcm.ru-ն, պաղեստինցիների հետապնդման ժամանակ, որոնք հիմնականում զբաղվում են հին մետաղադրամների գողությամբ, վարչության աշխատակիցները հայտնաբերել են հին շինության ավերակներ:
Պեղումները շարունակվել են մի քանի օր: Արդյունքում, հնագետներին հաջողվել է հայտնաբերել մոտ 1300 տարի առաջ երկրաշարժից ավերված շինության մնացորդներ, որի տակ հայտնաբերվել է գերեզմանոց: Այնտեղ, ըստ մասնագետների, հուղարկավորված է հրեա մարգարե Զաքարիան: