Ալի Համենեի. Մուբարաքի տապալման դեպքում ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում պարտություն կկրի 4 փետրվարի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Աֆրիկայի հյուսիսում և այլ մահմեդական երկրներում տեղ գտած իրադարձությունները բխում են իսլամական հեղափոխությունից, որն իրագործեց Իրանի ժողովուրդը: Այդ մասին ուրբաթօրյա նամազի ժամանակ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին, հաղորդում է IRINN հեռուստաալիքը: «Իրադարձությունները Եգիպտոսում, Թունիսում և այլ մահմեդական երկրներում տեղի են ունենում իսլամական հեղափոխությունից հետո առաջացած իսլամական վերելքի շնորհիվ»,- ասել է այաթոլլահ Համենեին: Համենեին դատապարտել է նաև նախագահ Հոսնի Մուբարաքին` նրան անվանելով «Իսրայելի և Միացյալ Նահանգների սպասավոր»: Այաթոլլայի խոսքով` Մուբարաքի տապալման դեպքում ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում անդառնալի պարտություն կկրի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |